Զիմբաբվե և Լիմպոպո գետեր, Աֆրիկայի վայրի բնություն, մշակույթային եզակիություն և բազմաթիվ պատմական տեսարժան վայրեր, որոնց պատմության արմատները ձգվում են մինչև հնագույն քաղաքակրթություն: Եվ այս ամենը Զիմբաբվե զբոսաշրջության միայն աննշան մասն է: Օրինական որսորդություն կատարելու հնարավորությամբ իսկական սաֆարին գրավում է զբոսաշրջիկներին ամբողջ աշխարհից: Բնական արգելոցների կենդանական և բուսական աշխարհի հազվագյուտ տեսակները, Վիկտորիա Ֆոլսը, Վիկտորիա ջրվեժի ձայնը, Կարիբա լճի փոփոխական գեղեցկությունըկդարձնեն Ձեր հանգիստը Զիմբաբվեում վառ և տպավորիչ:
Հարարեն և Բալավայոն ամենահայտնի և զարգացած քաղաքներն են, որտեղ յուրաքանչյուր զբոսաշրջիկ ոչ միայն կարող է այցելել բազմաթիվ տեսարժան վայրեր, այլև վայելել հանգիստը շքեղ հյուրանոցներում, սնվել բարձրակարգ ռեստորաններում և մատչելի գներով կատարել կոլորիտային գնումներ:
Զիմբաբվեն համարվում է Աֆրիկայի ամենաինքնատիպ և զարմանալի երկիրը, որտեղ ամեն տարի այցելում են հազարավոր զբոսաշրջիկներ:
Բնակչություն
Բնակչության 98%-ը կազմում են աֆրիկացի ցեղերը, որոնցից ամենաբազմաքանակը շոներն են: Երկրում բնակվում են նաև եվրոպացներ (անգլիացիներ, պորտուգալացիներ), մուլատներ և Ասիայից արտագաղթածներ (հնդկացիներ և չինացիներ):
Լեզու
Պետական լեզուն համարվում է անգլերենը, սակայն բնակչության ընդամենը 2%-ն է այն համարվում իր մայրենի լեզուն: Բնակչության մնացած մասը խոսում է շոնի, նդաբելի, կալանգի և տոնգերի լեզվով:
Կրոն
Բնակչության 55%-ը քրիստոնեաներ են (բնակչության մոտ 1մլն.-ը կաթոլիկներ են), իսկ 45%-ը՝ ապրում է ավանդույթներով:
Մշակույթ
Զիմբաբվեի մշակույթը բազմակողմանի է և ներառում է իր մեջ տարբեր ավանդույթներ, որոնցից շատերը պատկանում են շոներին: Վերջիններս տարատեսակ հասանելի նյութերից ստեղծել են բազմաթիվ քանդակներ և աստվածային կուռքեր:
Խոհանոց
Զիմբաբվեի ավանդական ուստեստներից է սպիտակ եգիպտացորենի շիլան, խոզի մսից, հավից և կոկորդիլոսի մսից պատրաստված ճաշատեսակները: Էկզոտիկ ուտեստներից են համարվում այծեղջերու միսը, ջայլամի մսից պատրաստված սթեյքը, պանրի սոուսով կոկորդիլոսի չոր միսը: Խմիչքներից առավել հայտնի է տեղական գարեջուրը:
Կլիմա
Առավել հաճելի եղանակ է լինում սեպտեմբերից դեկտեմբեր և ապրիլից հունիս ամիսներին: Դեկտեմբերի կեսերից մինչ մարտ ամիս ձգվում է անձրևների սեզոնը: Ձմեռը տևում է ապրիլից օգոստոս: Այդ ժամանակ ցերեկային ջերմաստիճանը հասնում է 200С-00С:
Տրանսպորտ
Նույնիսկ Աֆրիկական երկրների չափանիշներով տեղի տրանսպորտը զարգացած է շատ թույլ: Տաքսիներ գործում են բոլոր քաղաքներում և տուրիստական շրջաններում: Ուղեվարձը շատ թանկ չէ: Հարարեյում կենտրոնով շրջայցը կարժենա $2-3, իսկ ամբողջ օրով տաքսու վարձումը կարժենա $50-70:
Պաշտոնական տարադրամ
Պաշտոնական տարադրամը համարվում է Զիմբաբվեի դոլարը, որի միջազգային անվանումն է ZWD: Մեկ ZWD համարժեք է 100ցենտ: