Ֆրանսիա

Հայտնի դրամատուրգ Անրի դե Բորնեն ճիշտ է նշել, որ «Յուրաքանչյուր մարդ ունի երկու հայրենիք. իրենը և Ֆրանսիան»:

Եվ իսկապես, յուրաքանչյուր մարդ յուրօրինակ զգացողություններ ունի կապված Ֆրանսիայի հետ, նույնիսկ եթե երբեք այնտեղ չի եղել: Ոմանք Ֆրանսիան ասոցացնում են Ելիսեյան արահետով սավառնող ֆրանսիական շանսոնի կամ Էֆելյան աշտարակի հետ: Մյուսների մոտ Ֆրանսիան Լաուրի արահետի բազմադարյա գաղտնիքներ պարունակող փառահեղ ամրոցներն են, Վերսալը, Նոտր-Դամ-դը-Պարին: Որոշները Ֆրանսիան ասոցացնում են Միջերկրական ծովի լազուրյա ափերի, իսկ ոմանք էլ՝ նորաձևության գլամուրային ցուցադրությունների, շքեղ ռեստորանների, համաշխարհային աստղերի փառքի, «Moulin Rouge» և «Crazy Horse» շոուների հետ: Կան նաև այնպիսինները, որվքեր պատկերացնում են իրենց Ատլանտյան օվկիանոսի սպիտակ ափերին և Մոնբլանի ձնեպատ գագաթներին:

Եվ այս ամենը Ֆրանսիան է՝ եզակի, չկրկնվող և բազմազան:

Բնակչություն

Ֆրանսիայի մայրցամաքային շրջանի բնակչությունը կազմում է մոտ 60,8մլն. մարդ, էթնիկ կազմը շատ բազմազան է՝ մոտավորապես 94% կազմում են ֆրանսիացիները, բնակվում են նաև այլազգիներ (պորտուգալացիներ, իտալացիներ, ալժիրցիներ, մարոկկացիներ, թուրքեր, բասկեր, սլավոններ և այլոք):


Լեզու

Երկրի պետական լեզուն համարվում է ֆրանսերենը, սակայն տեղական բարբառները դեռևս լայն կիրառության մեջ են:


Կրոն

Ֆրանսիան համարվում է աշխարհիկ պետություն և չունի պետական կրոն: Սակայն երկրի ավանդական կրոն է համարվում քրիստոնեության կաթոլիկ ուղղվածությունը:


Մշակույթ

Ֆրանսիայի մշակույթային կյանքը ներկայացված է այնպիսի բազմաքանակ թատրոններով և թանգարաններով, ինչպիսիք են համաշխարհային հռչակ վայելող Լուվրը և Օրսեն: Ֆրանսիական գեղարվեստի, գրականության և երաժշտական մշակույթը վայելում է համաշխարհային համբավ: Երկրի մշակույթային կենտրոնը, իհարկե, Փարիզն է, որտեղ էլ գտնվում են գլխավոր թանգարանները՝ Լուվրը, Պիկասոյի թանգարանը, Ժամանակակից արվեստի թանգարանը, Իմպրեսիոնիստական թանգարանը, Դեկորատիվ արվեստի թանգարանը և Ռոդենի թանգարանը:


Խոհանոց

Ֆրանսիական խոհանոցը համարվում է աշխարհում ամենալավերից մեկը:  Դրան բնորոշ են ամլետներ և պանրով սուֆլեներ, որոնք պատրաստվում են զանազան հավելումներով և միջուկներով (վիչինա, սունկ, կանաչի): Ֆրանսիական խոհանոցից հայտնի են կրուասանները, շոկոլադե հացերը, երկար բատոնները և այլն: Խմիչքներից ֆրանսիացիները նախընտրում են մրգային հյութերը, հանքային ջրերը, ոգելիչ խմիչքներից՝ աբսենտը, կալվադոսը, կոնյակը:

 

Կլիմա

Կլիման չափավոր ծովային է, մայրցամաքայինից անցումային դեպի սուբտրոպիկական: Ֆրանսիան բաժանվում է 4 կլիմայական գոտիների: Արևմտյան մասում կլիման ծովային է, փափուկ ձմեռներով և սառը ամառներով, երկրի ներքին շրջաններում կլիման ավելի չոր մայրցամաքային է, շոգ ամառներով և խսիտ ձմեռներով:

 

Տրանսպորտ

Հիմնական տրանսպորտային միջոցներն են մետրոն և ավտոբուսը: Ավտոբուսները հարմար են միջքաղաքային ճանապարհների համար: Տաքսի կարող եք գտնել կայանատեղիներում կամ կանգնեցնել անմիջապես փողոցում: Տաքսիներն ունեն երկու տեսակի տարիֆ՝ «А» (0,61 EUR 1կմ-ի համար) գործում է երկուշաբթի օրվանից մինչև շաբաթ, ժամը 7:00 - 19:00, տարիֆ «Б» (3 EUR 1կմ-ի համար): Նստելավարձն արժե 2,5 EUR, յուրաքանչյուր ուղեբեռի համար 1 EUR:

 

Պաշտոնական տարադրամ

Պաշտոնական տարադրամը համարվում է եվրոն (Euro, €), որը համարժեք է 100 ցենտի: Բանկերն աշխատում են երկուշաբթի-շաբաթ օրերին, ժամը 9:00 - 12:00  և 14:00 - 17:00: Տարադրամի փոխանակում կարելի է իրականացնել բանկերում, փոխանակման կետերում, օդանավակայաններում, տուրիստական գրասենյակներում, հյուրանոցներում: