Լիբանան

Լիաբանանը բնության կողմից ստեղծված ամենազարանալի անկյուններից մեկն է: Միայն այստեղ կարելի է սահել դահուկներով, ապա իջնել և լողալ ծովում:

Պայծառ հանգիստը Լիբանանում դա ոչ միայն այցելություն է տեսարժան վայրեր, այլև լավագույն հյուրանոցներ են, շքեղ լողափերն ու շահավետ գնումները: Ինչպես ասում են հենց լիբանանցիները, հանգիստն իրենց երկրում դա աշխույժ գիշերային կյանք է, այցելություն Բեյրութ և ծանոթություն բազմաթիվ նոր ուտեստների հետ իրենց էլիտար հյուրանոցներում: Հանգիստը Լիբանանում գրավում է ամբողջ աշխարհի տուրիստներին մի քանի պատճառներով, որոնցից են հագեցած էքսկուրսիոն այցելությունները դեպի մշակույթային  և պատմական տեսարժան վայրեր, Միջերկրական ծովի լավագույն մաքուր և սպիտակ լողափերը, կոլորիտային և հյուրընկալ բնակիչները, էլիտար հյուրանոցները և տեղական ու եվրոպական ուտեստներով հարմարավետ ու բարձրակարգ ռեստորանները:

Բնակչություն

Լիբանանի բնակչության հիմնական մասը կազմում են արաբները և արգելոցների պաշտպանության համար Իսրայելի կողմից վարձված աշխատողների ժառանգները: Ի թիվս ժամանակակից ժողովրդի, Լիբանանում կարելի հանդիպել մահմեդականների, քրիստոնյաների և դրուզների:

 

Լեզու

Պաշտոնական լեզուն համարվում է արաբերենը, սակայն բնիկներն օգտագործում են լիբանանյան բարբառ: Ֆրանսերեն լեզվի իմացությունը համարվում է կիրթության նշան: Վերջին ժամանակներում ավելի ու ավելի է տարածվում անգլերեն լեզուն: Սակայն երկրի հեռավոր մասերում խոսում են միայն արաբերեն:

 

Կրոն

Երկրում առկա են ավելի քան 17 կրոնական ուղղվածություններ: Հիմնականներից են մահմեդականությունը, քրիստոնեությունը, դրուզը: Լիբանանցիները անկախ կրոնից լավ են վերաբերվում բոլոր տուրիստներին, սակայն սիրում են սիրում հարցնել վերջիններից կրոնական ուղղվածության մասին:

 

Մշակույթ

Լիբանանն ունի շատ հետաքրքիր ազգային ավանդույթներ: Եթե որևէ զբոսաշրջիկի հնարավորություն ընձեռնվի գտնվել լիբանանյան հարսանիքի, ապա անմոռանալի զգացողություններն ապահովված են: Լիբանանյան հարսանիքը, որպես կանոն, տևում է 3 օր: Երրորդ օրը փեսացուն մի խումբ երիտասարդ երաժիշտների հետ գնում է հարսնացուի տուն, որտեղ նորապսակների վրա լցնում եմ բրինձ և ծաղկի թերթեր՝ իրենց համատեղ կյանքը երջանիկ անցկացնելու համար:

 

Խոհանոց

Լիբանանյան խոհանոցը ձևավորվել է արաբական և միջերկրախովյան ավանդույթների ազդեցության տակ: Սննդի հիմնական մթերքներն են համարվում միսը (այդ թվում նաև՝ խոզի), բանջարեղենը, մրգերը, ձուկը, ձիթապտղի յուղը, հացահատիկները, կաթնամթերքը և կանաչեղենը:

Լիբանանում տարածված է «մեզզե» նախուտեստը, որը բաղկացած է 30 տարբեր տաք և սառը ուտեստներից: Զբոսաշրջիկներին խորհուդ է տրվում անպայման համտեսել տապակած միս, «կաֆտա» կոտլետներ, «ուարա-օրիշ» աղցան, «կուբե» բլիթներ, դոլմա, «մհալաբյե» քաղցր պուդինգ, «մամուլ» թխվածքաբլիթներ և այլն: Լիբանանյան խոհանոցի գլխավոր տարրն է լավաշ հացը, որը հաճախ օգտագործում են որպես պատառաքաղ: Լիբանանյան ոգելից խմիչքներից է արակը (անիսոնի օղի) և գինին: Ի դեպ, գինեգործության ավանդույթները Լիբանանում ունեն բազմադարյան պատմություն:

 

Կլիմա

Լիբանանով են անցնում երկու լեռնաշղթաներ, ինչը և նպաստում է յուրօրինակ կլիմայի ստեղծմանը: Միջերկրական ծովի ափերին ամռանը տաք է և խոնավ, ջերմաստիճանը հասնում է մոտ 350С: Եվ մոտ մի ժամվա հեռավորության վրա լեռներում շատ ցուրտ է և չոր: Ձմռանը լեռներում ձյուն է, այստեղ են հավաքվում դահուկասահքի սիրահարները, իսկ այդ նույն ժամանակ կարելի է ծովում լողալ: Դեկտեմբերից մինչև մարտ լողափնյա շրջաններում օդի միջին ջերմաստիճանը հասնում է 13-150С (լեռներում՝  3-90С), իսկ ապրիլից մինչև նոյեմբեր՝ 18-270С:

 

Տրանսպորտ

Տաքսնիներն ու ավտոբուսներն ունեն հստակ երթուղի բոլոր բնակեցված շրջաններում: Ամենուր օգտագործվում են մատչելի տաքսիներ: Ուղեվարձի մասին պետք է պայմանավորվել նախապես: Լիբանանի ողջ հասարակական տրանսպորտը ունի կարմիր պետհամարանիշներ:

 

Պաշտոնական տարադրամ

Միաջազգային անվանումը՝ LBP: ԱՄՆ դոլարն ու Եվրոն համատեղ գործածական են: Տարադրամը կարելի է փոխանակել բոլոր բանկերում, հյուրանոցներում, մասնագիտացված տարադրամի փախանակման կետերում և մասնավոր (ավելի շահավետ արտարժույթ): Բանկերում, ռեստորաններում և հյուրանոցներում ընդունվում են նաև հիմական միջազգային վճարային համակարգերով կրեդիտային քարտեր: Տուրիստական կտրոններ ընդունում են միայն խոշոր բանկերը, սակայն նրանց փոխանակումը երկար ժամանակ է խլում: