Տուրերը դեպի Հարավաֆրիկայն Հանրապետություն հնարավություն են տալիս ոչ միայն վայելել շքեղ հյուրանոցներն ու կատարյալ սպասարկումը, այև գնահատել հրաշալի խոհանոցն ու հանրահայտ գինիները: Եզակի վայրի բնությունը, քարայծերի և կոկորդիլոսների հետ ապրող պինգվինները, Դրակոնների ֆանտաստիկ լեռները, աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը՝ Քեյփթաունը, օվկիանոսի ալիքներն ու շքնաղ լողափերը կդառնան այն անմոռանալի ու հիշարժան հանգիտը, որը Դուք կանցկացնեք Հարավաֆրիկայն Հանրապետության տպավորիչ գրկում:
Բնակչություն
Բնակչությունը կազմում է մոտ 47մլն. մարդ: Այստեղ բնակվում են տարբեր ռասսաների, մշակույթի և կրոնի մարդիկ: Էթնիկ կազմը հետևյալն է՝ զուլուսներ, կոսաներ, սոտոներ, Նիգերիայից և Զիմբաբվեից արտագաղթյալներ (80%), սպիտակամորթեր (հոլանդացիներ, գերմանացիներ, ֆրանսիացիներ):
Լեզու
Հարավաֆրիկյան Հանրապետությունում հաստատված են 11 պետական լեզուներ: Անգլերեն խոսում է բնակչության շուրջ 8,6%-ը, այն տարածված է աշխատանքային և պաշտոնական ոլորտներում:
Կրոն
Բնակչության 80%-ը քրիստոնեաներ են: Այլ կրոններից են իսլամը, հինդուիզմը, իուդիզմը: Բնակչության ոչ այնքան զգալի մասը չի հարում հիմնական կրոններից ոչ մեկին և ունի ավանդական կրոնական համոզմունքներ:
Մշակույթ
Հարավային Աֆրիկայի մշակույթը կարելի է համեմատել բազմաշերտ տորթի հետ, որի ամեն մի շերտը հանդիսանում է յուրաքանչյուր ցեղին բնորոշ եզակի մշակույթային ավանդույթները: Այստեղ միախառնված են սևամորթ աֆրիկացիների անփոփոխոխ մշակույթային հարստությունները, անգիացիների և ասիացիների ավանդույթները:
Բոլոր այս մշակույթները կարելի է ուսումնասիրել ինչպես առանձին-առանձին, այնպես էլ՝ սինթեզված, քանի որ դրանք վաղուց արդեն միաձուլվել են և դարձել Հարավաֆրիկայն Հանրապետության յուրօրինակ «մշակույթային կոկտեյլ»:
Խոհանոց
Տեղի անվանդական խոհանուցում համատեղվում են բազմաթիվ երկրների ավանդույթներ: Այստեղ կարելի է հանդիպել արևելյան և եվրոպական խոհանոցներին բնորոշ համային առանձնահատկություններ:
Ազգային խոհանոցի առանձնահատկություններից է համարվում այն, որ ուտեստների բաղադրատոմսերը, կախված շրջաններից, անճանաչելիորեն փոխվում են: Պատրաստման ժամանակ պարտադիր օգտագործվում է տեղական որևէ սոուս կամ խոտաբույս, համեմունք կամ բանջարեղեն: Փոխվում են ոչ միայն բաղադրատոմսերն, այլև մատուցման եղանակները: Այստեղ խորհուրդ է տրվում ուտել հանրահայտ «կինգկլիպ» ձկնատեսակը, մալայական բաղադրատոմսով պատրաստված օձաձուկ, աղցանով և մրգերով խեցգետին, ծխեցված տառեխ սոխով, շնաձկան լողակներ, ծովամթերքից պաշտետ, ծովաոզնու խավիար և ծովամթերքով պատրաստված շատ ուրիշ ուտեստներ: Ոչ ալկոհոլային խմիչքներից ամենատարծվածը սուրճն է, իսկ ալկոհոլայիններից, իհարկե, գինին:
Կլիմա
Կլիման տրոպիկական և սուբտրոոպիկական է: Հունվար ամսվա միջին ջերմաստիճանը հասնում է մինչև 18-27°C, Ատլանտյան օվկիանոսի առափնյա շրջաններում տեղումները հասնում են մինչև 60մմ: Արևելահարավային շրջաններում սուբտրոպիկական անտառներ են, փշատերև թփուտներ, լեռնային հատվածներում՝ սուտրոպիկական և մուսսոնային անտառներ, ներքին շրջաններում՝ անմարդաբնակ սավանա, կիսաանապատային մացառներ և Կարրի անապատը:
Տրանսպորտ
Քաղաքային հասարակական տրանսպորտը զարգացած է շատ թույլ: Ավտոբուսները շատ հազվադեպ են հանդիպում, իսկ հանգստյան օրերին՝ ավելի հազվադեպ: Երթուղային տաքսիները նախատեսված են սևամորթների համար և վտանգավոր են սպիտակամորթ մարդկանց համար: Տաքսիներ շատ դժվար է գտնել փողոցներում: Հարկավոր է գտնել հատուկ կայանատեղիներ, ինչը շատ դժվար է: Տաքսի հարմար է պատվիրել հեռախոսով:
Պաշտոնական տարադրամ
Հարավաֆրիկյան ռենդը տեղի պաշտոնական տարադրամն է, որը համարժեք է 100 ցենտի: